211652_close_icon
views-count859 դիտում article-date 23:08 28-11-2022

ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջԹուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին

ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին։

Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլին: 

Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:

Ներկա պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:

Նմանատիպ նյութեր