211652_close_icon
views-count997 դիտում article-date 18:12 28-11-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.55-ին, Երևանի Արգիշտիի և Իտալիայի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 19.15-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.45-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ և 9-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.30-ին, Երևանի Վերֆելի փողոցում «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 15.40-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի»՝ երկու, և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.45-ին, Երևանի Դրոյի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 19.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտակայքում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում իրար են բախվել «Տեսլա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբեր 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21101» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 18-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

Նոյեմբերի 26-ին, ժամը 15.35-ի սահմաններում, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ 16 ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 10.20-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Արգիշտիի փողոցների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 04.50-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.41-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա մոտոցիկլավար:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.50-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, Երևանի Շոպրոնի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Բիդի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում «Դեու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշներին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան-Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պորշ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Դիլիջան–Վանաձոր ճանապարհի 25-րդ կմ-ին «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղ տանող ճանապարհի 10-րդ կմ-ին «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 19-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր