211652_close_icon
views-count32424 դիտում article-date 13:04 28-11-2022

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 11 տարի ազատազրկման դատապարված 61-ամյա դատապարտյալը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահացել է 61-ամյա Սամվել Մ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 23-ին էր տեղափոխվել նշված բժշկական կենտրոն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հինարկից։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սամվել Մ․-ն 2018 թվականին դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 34-139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով և դատավճռով դատապարտվել էր ազատազրկման 11 տարի 3 ամիս ժամկետով։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչ Տոնոյանի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր