211652_close_icon
views-count1190 դիտում article-date 11:21 28-11-2022

Զելենսկին Ուկրաինայի համար կրկին դժվար շաբաթ է կանխատեսում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս շաբաթը Ուկրաինայի համար, ամենայն հավանականությամբ, ոչ պակաս դժվար կլինի, քան նախորդն էր։ Գրում են ուկրաինական ԶԼՆ-երը։

Նրա խոսքով՝ երեկվա դրությամբ Ուկրաինայի շրջանների մեծ մասում գործում են էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակացույցեր։

Ուկրաինայի նապագահը շնորհակալություն է հայտնել այն ձեռներեցներին, ովքեր իրենց գրասենյակներն ու սրճարանները վերածել են վայրերի, որտեղ բնակիչները կարող են լիցքավորել բջջային հեռախոսները կամ տաքանալ։

Նմանատիպ նյութեր