211652_close_icon
views-count685 դիտում article-date 22:01 27-11-2022

Հյուսիսային Կորեան ծրագրում է ունենալ աշխարհի ամենահզոր միջուկային ուժը. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծրագրում է ստեղծել «աշխարհի ամենահզոր» միջուկային ուժը, կիրակի հաղորդել է պետական KCNA գործակալությունը: Այս մասին գրում է CNN-ը:

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հիմքում ընկած «վերջնական նպատակը» «դարի համար աննախադեպ բացարձակ ուժ» ունենալն էր», ասել է երկրի ղեկավարը:

Համապատասխան հրամանն ընդունվել է նոյեմբերի 18-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի «նոր տեսակի փորձնական արձակումից» հետո:

Ըստ KCNA-ի, հրթիռը եղել է Hwaseong-17. հսկայական հրթիռ, որը տեսականորեն ի վիճակի է միջուկային մարտագլխիկ հասցնել մայրցամաքային Միացյալ Նահանգներ:

Կին Չեն Ընը հրթիռն անվանել է «աշխարհի ամենաուժեղ ռազմավարական զենքը»:

Նոր զենքի մշակմամբ՝ Կիմն ասել է, որ Հյուսիսային Կորեան աշխարհին ցույց է տվել «Փհենյանի վստահ, միշտ հաղթական ապագան՝ առաջ շարժվելով դեպի աշխարհի ամենաուժեղ բանակը կառուցելու նպատակը»: