211652_close_icon
views-count32751 դիտում article-date 21:44 27-11-2022

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը․ ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի նախկին դպրոցի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Պարզվել , որ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Աշոտ Զոհրաբյանն ու Լևոն Զախարյանը, ովքեր սահմանազատել են տարածքը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով  ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Սամվել Կյուրեղյանին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+