211652_close_icon
views-count715 դիտում article-date 19:29 27-11-2022

Արցախի ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածում է երկրորդ սուտ հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։