Ուկրաինայում պատրաստվում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկրից հեռացած 10 պատգամավորների
Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ Գերագույն Ռադայի մոտ 10 պատգամավորներ կզրկվեն մանդատից այն պատճառով, որ երկրում ռազմական գործողությունների սկսվելուց լքել են Ուկրանիայի տարածքը և մինչ օրս չեն վերադարձել աշխատանքի։
Այդ մասին հայտնում է Unian գործակալությունը։
Ստեֆանչուկի խոսքով՝ այդ պատգամավորներն արդեն իսկ հեռացվել են այն պաշտոններից, նաև չեն ստանում աշխատավարձ։
«Հիմա մենք սպասում ենք հնարավոր որոշումների՝ նրանց մանդատից զրկելու հարցով, սակայն դա այնքան էլ հեշտ չէ։ Մեզ մոտ մանդատից զրկելու հիմքերը հստակ ամրագրված են Սահմանադրության մեջ, դրանք յոթն են։ Մենք չենք կարող այլ որոշում ընդունել, բացի այդ 7 հիմքերից, որոնք կան Սահմանադրության մեջ, իսկ Սահմանադրությունը չենք կարող փոխել ռազմական դրության ընթացքում։ Բայց մենք կգտնենք հնարավորություն, որպեսզի հրաժեշտ տանք այդ պատգամավորներին»,- ասել է նա։