211652_close_icon
views-count39547 դիտում article-date 14:16 27-11-2022

Ձեզ բացակա չենք դնի. Երասխահուն գյուղում բացվեց արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների և Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում տեղի ունեցավ Արցախյան առաջին, 1915 թ. Հայոց մեծ եղեռնի և 44-օրյա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման արարողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվել էին արցախյան առաջին պատերազմում նահատակված Մարտիկ Գևորգյանի, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Շմավոն Մելքոնյանի, Մանվել Թամոյանի, Նորայր Սարգսյանի հարազատները, ընկերները, համագյուղացիները, հյուրեր՝ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև մայրաքաղաքից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, ԱՊՀ երկրներից։ 

Ներկա էին նաև Մեծամոր համայնքի ղեկավարը, Երասխահուն վարչական շրջանի ղեկավարը, իսկ երասխահունցիների ցանկությունը իրականություն դարձավ համայնքապետարանի և գյուղի բնակիչ Մեսրոպ Թումանյանի  ֆինանսական, ինչպես նաև երասխահունցիների աջակցության շնորհիվ։ 

Իրենց գեղեցիկ կատարումներով և հերոսների կյանքի ու գործունեության մասին միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին գյուղի դպրոցի սաները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 290+
290+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին