211652_close_icon
views-count28929 դիտում article-date 13:28 27-11-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Նոր Նորքում կեղտաջրերը ողողում են մի ամբողջ թաղամաս, իսկ քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա Ջուրը» ջայլամի քաղաքականություն են վարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ 2 տարի է, չեն կարողանում ազդել Երևանի քաղաքապետարանի, Նոր Նորքի թաղապետարանի և «Վեոլիա Ջուր» ընկերության չինովնիկերի հոգեբանության վրա, որոնց քար անտարբերության պատճառով հայտնվել են անելանելի վիճակում։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «2 տարի է, Սաֆարյան փողոցում դիտահորերի խցանման պատճառով ջուրը շաբաթը մի քանի անգամ դուրս է տալիս ու ողողում ողջ ճանապարհը՝ հոսելով մի քանի կիլոմետր։ Էնքան ենք դիմել քաղաքապետարան, թաղապետարան, «Վեոլիա Ջուր», որ արդեն հոգնել ենք այդ կառույցներին դիմելուց։ Ասում են՝ Երևանը վարդագույն քաղաք է, դա իրոք այդպես էր սովետական տարիներին։ Էն ժամանակ, եթե նման պատկեր կլիներ, ժամերի ընթացքում գործկոմի աշխատակիցները խնդիրը կվերացնեին։ Հիմա 2 տարի է, կեղտաջրերը ողողում են մի ամբողջ թաղամաս, քաղաքապետարանը խնդրի լուծումը գցում է թաղապետարանի վրա, թաղապետարանն էլ՝ «Վեոլիա Ջրի» վրա։ Չգիտենք՝ այդ 3 կառույցներից ով է պատասխանատուն, ով պետք է այդ հակասանիտարական վիճակի ու վարակի դեմն առնի։ Հույսներս առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են։ Գուցե այդ ժամանակ իրենց կաբինետներում ծվարած պաշտոնյաները, երբ այցելեն քարոզարշավի ու սկսեն նորից սին խոստումներով մեր ականջներին լապշա կախեն, այդ ժամանակ մատնացույց կանենք Սաֆարյան փողոցը և կպարտավորեցնենք, որ խնդիրը լուծեն, հակառակ դեպքում նրանք մեզանից քվե չեն ստանա»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին