211652_close_icon
views-count1167 դիտում article-date 16:06 26-11-2022

Հայկական ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր