211652_close_icon
views-count593 դիտում article-date 15:01 26-11-2022

Սկսվել է ԿԸՀ-ի ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ (IFES) սկսել է ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը: Տեղեկացնում է ԿԸՀ-ն։

Առաջիկա օրերի ընթացքում ԿԸՀ անդամներն ու ստորաբաժանումների ղեկավարները վերանայելու են ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը և մշակելու են ընտրական գործընթացի ամբողջականությունը խթանող ռազմավարություն:

Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ), որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» (ԸԳՔՀԱՀ) ծրագրի մաս:

Նմանատիպ նյութեր