211652_close_icon
views-count1028 դիտում article-date 14:09 26-11-2022

Ղազախստանի նախագահը խոստացել է աջակցել բազմակարծությանը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շաբաթ օրը երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում խոստացել է աջակցել բազմակարծությանը, բայց պայքարել սադրանքների դեմ, որոնք տարաձայնություններ են առաջացնում հասարակության մեջ:

«Մենք հետեւելու ենք «տարբեր կարծիքներ, բայց մեկ ազգ» սկզբունքին։ Սադրանքները, որոնք պառակտում են առաջացնում հասարակության մեջ եւ խաթարում ազգի միասնությունը, եւ, ի վերջո, ուղղված են մեր պետության դեմ, խստորեն կկանխվեն»,- ասել է նա։   

Նմանատիպ նյութեր