211652_close_icon
views-count935 դիտում article-date 12:54 26-11-2022

Սրանք կարծում են, թե գաղտնի փաստաթղթերը ոչնչացնելով ազատվելու են. իրականում հետքերը չեն կարող վերացնել. Գեներալ-մայոր․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամբողջ վտանգը այն է, որ ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ մեծ փաթեթի մեջ մեկ տողանի մի փոփոխություն են առաջարկել, մտածելով, որ շատերը կարող են դա չնկատել. դրանով նախատեսվում է, որ ԱԱԾ արխիվները կարող են ոչնչացվել: Այ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Նրա խոսքով, այդ մեծ փաթեթը իբր վերաբերում է ենթասպայական, միջին սպայական, բարձր սպայական կազմի ծառայությունից թոշակի անցնելու տարիքային ցենզը բարձրացնելուն, եւ որպես հիմնավորում նշվում է, որ ուզում են փորձառու աշխատակիցներին պահել հիմնարկում. «4,5 տարի կազմաքանդում են ամբողջ համակարգը, ու հենց նոր հիշեցի՞ն, որ փորձառու աշխատակիցների կարիքը դեռեւս զգացվում է: Սա ձեւ է, ոչ թե բովանդակություն: Ու նախագիծը ԱԺ բերեցին հրատապ, անհետաձգելի սկզբունքով: 4,5 տարի իշխանության եք, նոր եք գլխի ընկե՞լ, որ պետք է փորձառու աշխատողներ ունենաք: Չէ՞ որ այլ ուժային կառույցներում նման ձեւակերպումները կային, կարող էին պարզապես վերցնել այդ փոփոխությունները ոստիկանությունից կամ քննչական կոմիտեից, դատախազությունից, ու դնեին նախագծի մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ վտանգավոր դրույթին, Թաթուլ Պետրոսյանն ասաց. «Գործող օրենքով սահմանվում է, որ արխիվացված փաստաթղթերը կարող են գաղտնազերծվել օրենքով սահմանված կարգով: Այստեղ առաջարկել են երկու էական փոփոխություն. Նախատեսում են, որ այդ գաղտնի կամ հույժ գաղտնի փաստաթղթերը կարող են գաղտնազերծվել կամ ոչնչացվել օրենքով սահմանված կարգով կամ այլ ենթաօրենսդրական ակտերով: Այսինքն կարող են հանգիստ, առանց գաղտնազերծելու այդ փաստաթղթերը ոչնացնել: Եթե գրեին գաղտնազերծվում եւ ոչնչացվում են, դա կնշանակեր, որ նախ գաղտնազերծվում են, ապա նոր ոչնչացվում, իսկ հիմա կարող են անգամ այլ ենթաօրենսդրական ակտերով դրանք ոչնչացվել առանց գաղտնազերծվելու:

Մեր շատ հայրենակիցներ կարծում են, որ գործակալական ցանցի մասին է խոսքը, բայց այդտեղ շատ ավելի լուրջ փաստաթղթեր կարող են տեղ գտնել: Փաստաթղթեր կան, որ ընդհանրապես ենթակա չեն ոչնչացման, եւ իրենք այս օրենքով ստեղծում են բոլոր փաստաթղթերը ոչնչացնելու հնարավորություն: Իրենք կարող են ոչնչացնել իրենց համար անցանկալի փաստաթղթերը:

Հիմա շատերը հարցեր են տալիս՝ արդյոք ԱԽ քարտուղարը գործակալ է, թե ոչ, կամ Ռուբեն Ռուբինյանը, որ Թուրքիայում ուսուցում է անցել: Այդ հարցերի պատասխանները կան ԱԱԾ-ի արխիվներում եւ սա իրենց անձնական վտանգը կանխելու միտում է հետապնդում:

Բայց այնտեղ նաեւ շատ ավելի լուրջ փաստաթղթեր կան, որ վերաբերում են մեր անվտանգությանը՝ հետախուզական, հակահետախուզական փաստաթղթեր կան այլ երկրների վերաբերյալ, գուցե արտաքին գործակալական ցանցի վերաբերյալ, որոնք հայրենանվեր տղաներ են:  Այդ փաստաթղթերը ոչնչացնելով վաղը փաստի առաջ կարող ենք կանգնել»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր