211652_close_icon
views-count702 դիտում article-date 12:59 26-11-2022

Ոստիկանությունը հորդորում է վարորդներին մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ կարող է առաջացրել վարորդների համար:

«Հարգելի՛ վարորդներ, որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր