211652_close_icon
views-count702 դիտում article-date 11:41 26-11-2022

Աստանայում ընթանում է Տոկաևի երդմնակալության արարողությունը

Այսօր Աստանայում տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի երդմնակալության պաշտոնական արարողությունը։

Անկախության պալատում Տոկաևը երդում է տվել երկրի ժողովրդին և պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ 

«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,- երդմնակալության ժամանակ ասել է Տոկաևը՝ աջ ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա։

Դրանից հետո հնչել է Ղազախստանի օրհներգը։ Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Նուրլան Աբդիրովը Տոկաեւին է հանձնել Ղազախստանի նախագահի վկայականը։

 

Նմանատիպ նյութեր