211652_close_icon
views-count28536 դիտում article-date 22:11 25-11-2022

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. մի խումբ անձինք, այդ թվում՝ ոստիկանության նախկին աշխատակից, Վանաձորում «կարդաբալետ են սարքել» պարեկների ու ոստիկանների հետ, կան բերման ենթարկվածներ, ժամանել է մարզի ոստիկանապետը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի  սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները ուժեղացված ծառայության շրջանակում Լոռու մարզ ժամանող ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցման նպատակով օրենքի շրջանակում Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին ոստիկանական ավտոմեքենայի միջից բարձրախոսով խնդրել են, որպեսզի ավտոմեքենան դուրս բերի, քանի որ նշված վայրում ավտոմեքենայի լինելը վթարային իրավիճակ է ստեղծում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն Opel-ի վարորդը, չենթարկվելով ուղեկցող ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներից իրեն խնդրանք-հորդորին, իր ավտոմեքենայով շարունակել է չենթարկվել։ 

Պարեկները մոտեցել են նրան, որպեսզի արձանագրեն օրինախախտումը, այդ ընթացքում բենզալցակայանի տարածքից մի քաղաքացի գոռգոռալով մոտեցել է ոստիկաններին ու հայտարարել, որ տարածքը իրենն է, իր սեփականը, և խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, ապա քաշքշել այնտեղ ոստիկանների հետ գտնվող պարեկներից մեկին։ 

Այդ ընթացքում այդ վայր են մոտեցել նաև այլ քաղաքացիներ, ինչպես նաև պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանը, ով փորձել է օգնել ոստիկաններին և պարեկին, սակայն մի քաղաքացի հայհոյանքներ տալով մոտեցել և հարվածել է Ա. Չոբանյանին՝ պահաջելով՝ հեռանան այնտեղից։

Տեղում ստեղծվում է խառնաշփոթ իրավիճակ և օգտվելով այդ ամենից՝ հավաքված քաղաքացիների և ոստիկանների ու պարեկների միջադեպը տևում է մի քանի րոպե։ Լրացուցիչ ժամանում են պարեկներ ու ոստիկաններ։ Մոտենում է նաև Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանը, որից հետո մոտենում են մոտակա շինություններից ոստիկանների գործողությունները խոչընդոտած քաղաքացիները և այլ անձինք։  

Արդեն  տեղում պարեկային ծառայության ղեկավարությունը նրանց հայտնում է, որ ոստիկանների և պարեկների օրինական պահանջները չկատարած անձինք պետք է տեղափոխվեն ոստիկանության Տարոնի բաժին։ Սակայն նրանք շարունակում են խոչընդոտել պարեկների ու ոստիկանների աշխատանքը, ինչի արդյունքում դարձյալ ստեղծվում է ընդհարում-քաշքշուկ։ 

Տեսնելով, որ իրավիճակը չի խախանդվում, և այդ քաղաքացիներն էլ շարունակում են չենթարկվել պարեկների և ոստիկանների օրինական պահանջներին, օրենքի թույլատրելի շրջանակում օգտագործվում է ցողացիր։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանիսը դիմում են փախուստի, մի քանիսն էլ հետապնդման արդյունքում հայտնաբերվում և տեղափոխվում են ոստիկանության Տարոնի բաժին։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լոռու մարզի ոստիկաններն ու պարեկային ծառայության աշխատակիցները արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ շոշափվոմ է նաև ոստիկանության նախկին աշխատակից, ինչ-որ Միքայելի անուն։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։