211652_close_icon
views-count5483 դիտում article-date 16:10 25-11-2022

Երևանում 53-ամյա վարորդը Opel-ով Հանրապետության հրապարակի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արման Մարդոյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22։50- սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Արթուր Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մարիամ Ս․-ին։ 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Վահե Մուրադյանը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր