211652_close_icon
views-count1154 դիտում article-date 23:46 24-11-2022

ՄԻՊ–ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային:

Ինչպես տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, գլխավոր ասամբլեայի հանդիպման նպատակն էր, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրել 2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի իրականացրած գործունեությունը, առաջընթացը, ինչպես նաեւ քննարկել 2023 թվականի պլանավորումը եւ ընդունել նոր ռազմավարական ծրագիր։

Հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, քննարկվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցը , այդ զեկույցում ներկայացված արդի մարտահրավերները, տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Ասամբլեայի շրջանակներում ազգային պաշտպանական հաստատությունները քննարկել են անվտանգային ստեղծված նոր իրավիճակներում պաշտպանների հաստատությունների մարտահրավերների մասին եւ համաձայնել են շարունակել աշխատանքը նախ եւ առաջ հաստատությունների դիմակայությունը բարձրացնելու ուղղությամբ՝ մշակելով ու հաստատելով դիմակայության ապահովման ծրագրեր։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է այս տարվա սեպտեմբեր 13-14-ին Հայաստանի վրա տեղի ունեցած ագրեսիվ հարձակման պայմաններում ու նաեւ դրանից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքն ու դժվարությունները՝ նկատի ունենալով մարդու իրավունքների խախտումների համատարած բնույթն ու պատերազմական հանցագործությունների մեծ թիվը։

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաեւ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2023 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ եւ առաջարկություններ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր