211652_close_icon
views-count32415 դիտում article-date 12:56 24-11-2022

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են տղամարդու 2 դի․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու 2 դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ներսում այս պահին աշխատում են Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։ 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ փրկարարները բացել են տան դուռը, տունն ամբողջովին եղել է ծխապատ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր