211652_close_icon
views-count930 դիտում article-date 22:16 23-11-2022

Առողջապահության փոխնախարարը Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետին է ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղությունները

«Հայաստանի Հանրապետության և Սվերդլովսկի մարզի գործարարների միջև գործընկերության զարգացում» խորագրով բիզնես-համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունը` Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորությամբ, հանդիպել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ:

Հյուրերը հայկական կողմին են ներկայացրել այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր է համագործակցության քայլեր ձեռնարկել` դեղագործություն, օրգաններրի փոխպատվաստում, մասնագետների վերապատրաստում, փորձի փոխանակման հնարավոր ուղիներ և այլն:

Կարևորելով առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը` Արտակ Ջումայանն ընդգծել է երկու երկրների միջև ոլորտային փոխշահավետ գործակցության զարգացման ուղղված հեռանկարներն ու առաջարկները:


Նմանատիպ նյութեր