211652_close_icon
views-count1003 դիտում article-date 17:04 23-11-2022

Պարոնյան փողոցից 6 ցուցարար է բերման ենթարկվել․ ՄԻՊ

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։ Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։

Հիշեցնենք՝ անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են թե իշխանություններից, թե միջազգային դերակատարներից վերադարձնել իրենց գերեվարված, անհետ կորած որդիներին:

Նմանատիպ նյութեր