211652_close_icon
views-count924 դիտում article-date 16:17 23-11-2022

1 օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. խարդախություն, մարմնական վնասվածք, ընտանեկան բռնություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հոգեկան ներգործության ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր