211652_close_icon
views-count665 դիտում article-date 13:56 23-11-2022

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Երևան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սպասվում է, որ նստաշրջանին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նստաշրջանին կմասնակցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներ եւ կազմակերպության գործունեությունը միջնստաշրջանային ժամանակահատվածում։ Կարեւորագույն հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը եւ Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը: ՀԱԽ նստաշրջանի ընթացքում, ինչպես ակնկալվում է, կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Նմանատիպ նյութեր