211652_close_icon
views-count980 դիտում article-date 12:38 23-11-2022

Թուրքիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավորներ

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ, 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են նույնիսկ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Իշխանությունները հաղորդել են առնվազն 35 վիրավորի մասին: Հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ երկրաշարժի գոտում հոսանքազրկումներ են եղել, որոշ բնակիչներ դուրս են թռել պատշգամբներից:

Առաջին երկրաշարժից մոտ 20 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.7 մագնիտուդ հզորությամբ:

Սոցիալական ցանցերի օգտատերերը երկրաշարժի պահը պատկերող տեսանյութեր են հրապարակել:

1999 թ.-ին Դյուզջեում ևս մեկ ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել, որը 845 մարդու կյանք էր խլել: