211652_close_icon
views-count2245 դիտում article-date 23:41 22-11-2022

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Քննարկվել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

«Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները»,-նշվում է հաղորդագրությունում:

 

Նմանատիպ նյութեր