211652_close_icon
views-count1635 դիտում article-date 22:36 22-11-2022

Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել ռազմական ինքնաթիռով

Բելառուսի պատվիրակությունն այսօր ժամանել է Երևան, որտեղ չորեքշաբթի կայանալու է ՀԱՊԿ գագաթաժողովը։

Ինչպես հաղորդում է SputnikBelarus-ը, պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Իլ-76ՄԴ» ռազմական ինքնաթիռով։

Պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

«Մենք պետք է վերցնենք ամեն դրականը, որ մշակվել է, ավելացնենք եւ հաջորդ տարի մաքուր խղճով արդեն նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին»,- ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։

Նմանատիպ նյութեր