211652_close_icon
views-count54048 դիտում article-date 17:58 22-11-2022

Պարույր Հայրիկյանը դիմել է ոստիկանություն, որ իր տունը վարձով տալու անվան տակ ՌԴ քաղաքացուց խաբեությամբ վերցրել են 13 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ խաբեության զոհ է դարձել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 11-ին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր մտերիմ՝ ՌԴ քաղաքացի, 30-ամյա Ա. Ժուկը օրեր առաջ Դավիթաշենում գտնվող իր տունը 1 տարի ժամկետով վարձակալելու նպատակով ոմն Արգիշտի Ն-ին և վերջինիս կին ներկայացած Սուսաննա Հ-ին առձեռն տվել է խոշոր չափի գումար, ոըր նրանք պետք է փոխանցեին իրեն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանը արդեն ժամանած ոստիկաններին հայտնել է, որ Արգիշտի Ն-ն և Սուսաննա Հ-ն գումարը չեն փոխանցել և Ա. Ժուկի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել են այդ գումարին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանի նշած գումարը կազմում  է մոտ 13 մլն դրամ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։