211652_close_icon
views-count1193 դիտում article-date 16:37 22-11-2022

ՌԴ-ն ըմբռնումով է մոտենում Սիրիայում անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությանը․ Կրեմլ

Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում Սիրիայում ստեղծված իրավիճակի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությանը, սակայն բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել իրավիճակը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Մենք ըմբռնումով եւ հարգանքով ենք մոտենում  սեփական անվտանգության ապահովման հետ կապված Թուրքիայի մտահոգությանը։ Մենք կարծում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է», -ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարություններին, թե ռուսական կողմը իբր չի կատարել քուրդ զինված խմբավորումներից Սիրիայի շրջանները «մաքրելու» պարտավորությունները՝ ըստ 2019 թվականի համաձայնության։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր կողմերին «ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրադրության լուրջ ապակայունացման»։ «Սա կարող է բումերանգի պես վերադառնալ, ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը»,- ​​ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Նմանատիպ նյութեր