211652_close_icon
views-count623 դիտում article-date 22:41 21-11-2022

Երևանի կշիռը ՀՆԱ-ում ավելին է, քան Հանրապետության բոլոր մարզերինը միասին

2020 թվականի երկրի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշներով առաջատարը մայրաքաղաք Երևանն է: Վերջինիս կշիռը ՀՆԱ-ում ավելին է (59.9%), քան Հանրապետության մյուս բոլոր մարզերը միասին: 

Այս մասին տեղեկանում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից:

Երևանին հաջորդում են երևանամերձ մարզերը՝  Արարատ (6.8%), Կոտայք (6.6%), Արմավիր (5.6%): Սյունիքի ցուցանիշը կազմում է 5.7%, Շիրակն ու Լոռին 3.4-ական տոկոս, Գեղարքունիքը՝ 3.2%, Արագածոտնը՝ 2.4%, Տավուշը՝ 1.9%, Վայոց ձորը՝1.1%:

Նմանատիպ նյութեր