211652_close_icon

Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավոր

views-count1386 դիտում article-date 19:26 21-11-2022

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ նոյեմբերի 21–ին, տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, եւ Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Նմանատիպ նյութեր