211652_close_icon
views-count21473 դիտում article-date 16:04 21-11-2022

Երևանի քաղաքապետն ու Էրեբունու թաղապետը մի քանի տոննա կշռող ու վտանգ ներկայացնող հսկայական քարերը հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնել տվեցին ճանապարհից․ 40 տարի էր՝ բնակիչները ում դուռն ասես՝ չէին ծեծում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի անմիջական նախաձեռնությամբ՝ Էրեբունի վարչական շրջանում վերջապես լուծվեց մոտ 40 տարվա անլուծելի թվացող խնդիրը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան, ժամը 9-ից, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հ․ Բալայանի գլխավորությամբ՝ թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները հատուկ տեխնիկայով ժամանեցին Ջրաշեն թաղամաս, որտեղ երեկվանից Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների  կողմից, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, սահմանազատվել էր նշված տարածքը, որպեսզի դադարեցվի թե՛ բնակիչների, և թե՛ տրանսպորտային միջոցների շարժը։ 

Արդեն մի քանի ժամ է՝ Էրեբունու թաղապետարանի աշխատակիցներն ու հատուկ տեխնիկան շահագործող վարպետը մեծ դժվարությամբ ապառաժ քարերը կոտրում են և դրանք հեռացնում անվտանգ վայր, ինչից հետո մաքրվելու է նաև ճանապարհը, ու այն կդառնա երթևեկության համար անվտանգ։

40 տարի է՝ այս հարցը, չգիտես ինչու՝ չէր կարգավորվում, այն դեպքում, երբ այսօր Էրեբունու թաղապետարանը, թաղապետի գլխավորությամբ՝ ժամերի ընթացքում հարցը կարգավորեցին։

Բնակիչներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Երկար տարիներ ում ասես՝ չենք դիմել էդ իրենից վտանգ ներկայացնող քարերի հեռացման համար։ Բոլորը գալիս, նայում էին, ասում էին՝ համամիտ ենք ձեզ հետ, որ այս ճանապարհով անցնելիս հույսդ պետք է դնես Աստծո ողորմությանը, որ փորձանքի մեջ չհայտնվես։ Ու խոստանում էին, որ խնդիրը օրերի ընթացքում կլուծեն։ Ու այդ օրերը իրար միանալով դարձան 40 տարի։

Այսօր արդեն, վերջապես, Էրեբունու թաղապետարանը մեծ ու հսկայածավալ աշխատանքի շնորհիվ հարցը լուծեց։ Արդեն վստահ ենք, որ այս ճանապարհով անցնելիս, չենք մտածի, որ մի հսկայական քար կարող է ընկնի ու մեզ փորձանք պատճառի։

Կրկին անգամ մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանին, Էրեբունու թաղապետ Հ․ Բալայանին, ԱԻՆ-ի աշխատակիցներին ու փրկարարներին, Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին, ովքեր երեկ օպերատիվ ձևով արձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Իսկ այսօր էլ Էրեբունու թաղապետն ապացուցեց, որ գործի մարդ է»։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարոթյան փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն թաղամասում քարաթափում է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Տիգրան Մելիքսեթյանն ու Գեղամ Անտոնյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քարաթափման հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված քարը կլինի մոտ 2 տոննա, իսկ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը հեռացնելուց հետո պետք է պատկան մարմինները նաև ճանապարհի եզրին գտնվող նմանատիպ մի քանի վտանգավոր հսկայական քարերը հեռացնեն, քանի որ կա վտանգ, որ այդ քարերը նույնպես կարող են, այդ թվում՝ անձրևից հետո հայտնվեն ճանապարհին։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր