211652_close_icon
views-count1122 դիտում article-date 16:27 21-11-2022

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեմերոն Միլարդն այցելել է Ադրբեջան

ԱՄՆ պետդեպարտամենտի վերջերս նշանակված ներկայացուցիչ Քեմերոն Միլարդն այցելել է Ադրբեջան։

Turan-ի տեղեկացմամբ, որը հղում է կատարել Բաքվում ԱՄՆ դեսպանությանը, Քեմերոն Միլարդը հանդիպումներ կունենա պաշտոնական անձանց, տնտեսական եւ քաղաքական փորձագետների և ԱՄՆ կառավարության այլ գործընկերների հետ։

Նոյեմբերի 18-ին Միլարդը հանդիպել է Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր