211652_close_icon
views-count1988 դիտում article-date 15:39 21-11-2022

Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Regnum գործակալությունը:

Հարցին, թե պլանավորվում է արդյոք Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում, Պեսկովը պատասխանել է. «Այո, իհարկե, նախատեսվում է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Նմանատիպ նյութեր