211652_close_icon
views-count727 դիտում article-date 15:26 21-11-2022

Լեհաստանը հաստատել է ԵԱՀԿ գագաթաժողովին Լավրովի մասնակցության վերաբերյալ իր մերժումը

Լեհաստանի ԱԳՆ-ն հաստատել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ իր մերժումը։ Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Լոձում։

«Այժմ, մեր կարծիքով, Ռուսաստանը պետք է առավելագույնս մեկուսացված լինի բոլոր միջազգային հարթակներում։ Դրանով է պայմանավորված այս որոշումը։ Հանդիպումը նվիրված է եվրոպական երկրներում անվտանգությանը եւ համագործակցությանը, այսինքն այն երկրների, որոնց համար կարեւոր է, որպեսզի Եվրոպայում անվտանգ լինի, իսկ Ռուսաստանը դրան հակազդում է։ Նրա շահերը ամբողջությամբ հակասում են ողջ կազմակերպությանը», - լեհական հեռուստատեսությամբ ասել է Յաբլոնսկին։

Ավելի վաղ Լեհաստանի կողմից ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը մերժելու մասին հայտնել էին մի շարք լրատվամիջոցներ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Լեհաստանի որոշումը աննախադեպ է եւ սադրիչ։

Բացի այդ, ռուս խորհրդարանականներին մերժել էին վիզա տրամադրել՝ մասնակցելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) աշնանային նստաշրջանին, որը տեղի կունենա նոյեմբերի 24-26-ը Վարշավայում։

Նմանատիպ նյութեր