211652_close_icon
views-count811 դիտում article-date 15:52 21-11-2022

Պուտինը Տոկաևին շնորհավորել է Ղազախստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, գրում է kommersant.ru-ն:

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Ղազախստանում արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Տոկաևը հավաքել է 81,31 տոկոս։

Պուտինն իր շնորհավորանքում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Ղազախստանը կշարունակեն բարելավել «գործընկերության և դաշինքի» ռազմավարական հարաբերությունները։

«Դուք համաքաղաքացիներից ստացել եք վստահության համոզիչ մանդատ՝ նոր հնարավորություններ բացելով Ձեր կողմից առաջ մղվող պետական զարգացման ընթացքի իրականացման համար»,- ասված է հեռագրում։

Ղազախստանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 69,44 տոկոս։ Հաջորդ տարվա առաջին կիսամյակում երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։

Կասիմ Ժոմարտ Տոկաևը հաղթանակից հետո հայտարարել է երկրի նոր քաղաքական կառուցվածքի և Ղազախստանի տնտեսության կարդինալ փոփոխությունների մասին։

Նմանատիպ նյութեր