211652_close_icon
views-count792 դիտում article-date 15:13 20-11-2022

ԱՄՆ-ին պետք է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում. Փաշինյանին հասկացրին՝ պետք է շարունակես այդ ուղղությամբ. քաղաքագետ. News.am

ԱՄՆ-ին պետք է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի տարածքում, որովհետեւ այդ դեպքում հաջորդ փուլում ռուսական խաղաղապահներն են լքում տարածաշրջանը, հետո ռուսական ռազմաբազայի ներկայությունն է անիմաստ դառնում այստեղ: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ արեւմտյան եւ ռուսական մոդելներին:

«Հետեւաբար, տարածաշրջանը դուրս է գալիս Ռուսաստանի ու Իրանի վերահսկողությունից:  Ռուսական տարբերակն ասում է՝ Արցախի հարցը մնա ապագային, որ խաղաղապահները մնան Արցախում»,-ասաց նա:

Քննարկման մասնակիցներից քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն էլ անդրադարձավ նրան, որ օրեր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել պահպանել բանակցությունների տեմպը, ասաց. «Առաջին հերթին դա կոչ է, որ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ըստ արեւմտյան տարբերակի, ոչ թե ռուսական»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր