211652_close_icon
views-count809 դիտում article-date 12:39 20-11-2022

Ֆրանսիան հայերին խաղացնելու հարուստ փորձ ունի. նրա արածը առեւտրի առաջարկ է ուղղված մյուս կողմին. Արգիշտի Կիվիրյան. news.am

Ֆրանսիան ունի հայերին խաղացնելու բավականին հարուստ փորձ: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, հայտնում է News.am-ը։

«Ընդամենը հիշենք 1920 թվականը, երբ հուլիսի 4-ին հռչակվեց Կիլիկիայի Հանրապետությունը եւ  այնտեղի հայությունը հույս ուներ, որ Ֆրանսիան հանդես կգա ի պաշտպանություն իրեն: Ամեն ինչ ավարտվեց մեկ օրում: Հաջորդ օրը ֆրանսիացիները պայմանավորվելով թուրքերի հետվերացրեցին եւ այդ հռչակված քաղաքական միավորումը, նաեւ այնտեղ ձեւավորված հայկական զինված ուժերը: Հիմա էլ Ֆրանսիան դա կվերածի առեւտրի առարկայի Ադրբեջանի հետ: Առավելեւս, որ Սենատի որոշումը խորհրդատվական բնույթ ունի»,-ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով, եթե Ֆրանսիան իսկապես ուզում էր օգնել Հայաստանին, 44-օրյա պատերազմի ժամանակ կարող էր Հայաստանին տրամադրել եւ զենք, զինամթերք եւ հետախուզական տվյալներ. «Իսկ իմ ունեցած տվյալներով Ադրբեջանը հենց ֆրանսիացիների կողմից ստեղծված արբանյակային համակարգերից է վերցնում բավականին մեծ հետախուզական տվյալներ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր