211652_close_icon
views-count598 դիտում article-date 13:21 20-11-2022

Հասարակությունը դարձել է անհանդուրժող, նույնիսկ դաժանությունն ու ագրեսիան է կտրուկ ավելացել. Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վաան Թումասյանը գրում է. «ՄԻ ԴԱՏՎԻՐ ՈՐ, ՉԴԱՏՎԵՍ»...Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը դարձել է անհանդուրժող, նույնիսկ դաժանությունն ու ագրեսիան է կտրուկ ավելացել... չէի հավատում:
Բայց .... մի քանի փոքրիկ տեսանյութեր եմ վերջերս տեղադրել էջիս, ծայրահեղ աղքատ կյանքով ապրող մարդկանց ու երեխաների մասին: Տեղադրել եմ առանց մոնտաժման, շատ դեպքերում ցույց տալու համար, որ մեր շրջապատում աղքատությունը կա և մենք բոլորս պետք է կարողանանք հնարավորության դեպքում օգնության ձեռք մեկնել նրանց: Առհասարակ տեսածիս մի աննշան մասն եմ ներկայացնում:

Բայց հետաքրքիրը նրանում է, որ նախկինում երբ նման փոքրիկ տեսանյութեր էի տեղադրում այս կամ այն ընտանիքի մասին, գրեթե չէին խորանում նրանց ով լինելու և այլ նեղ անձնական հարաբերությունների մեջ, այլ միանգամից տասնյակ առաջարկություններ էին լինում այդ մարդկանց օգնելու համար:

Հիմա շշմելու երևութի եմ հանդիպում, մի կողմ թողնենք այն, որ ինձ չգիտես ինչերում են մեղադրում, դա կարևոր չէ...այլ ցավալին է նրանում է, որ բավականին շատ հարձակումներ են սկսվում տեսանյութերումս ներկայացված մարդկանց հանդեպ և ամենավերջին մեղադրանքներն են հնչեցվում նրանց հասցեին... երևի ժամանակն է վերջ տամ նման բովանդակության տեսանյութերի հրապարակմանը...»;
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր