211652_close_icon
views-count22692 դիտում article-date 11:10 20-11-2022

Խաչի և խաչքարի օրհնության կարգ սահմանամերձ Բաղանիսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Տավուշի մարզի Բաղանիս համայնքում գտնվող բարձունքներից մեկում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ խաչի և խաչքարի օծման և օրհնության կարգ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օծման արարողությունը տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ:

Նախաձեռնությունը տեղի է ունեցել մի խումբ բաղանիսցինեերի ֆինանասական օժանդակությամբ: Միջոցառումից հետո մատուցվեց մատաղ:
Միջոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, համայնքների վարչական ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր:

Խաչը գիշերը լուսավորվում է և տեսանելի դառնում մեծ հեռավորությունից:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+

Նմանատիպ նյութեր