211652_close_icon
views-count1076 դիտում article-date 23:06 19-11-2022

Մենք հավատարիմ ենք Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների աճին և Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը։ Սա այն է, ինչ այսօր քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր երկրների միջև գործընկերությունը»,- գրել է Թրյուդոն։

Նմանատիպ նյութեր