211652_close_icon
views-count622 դիտում article-date 16:36 19-11-2022

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 11։00-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետևանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։

Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերը կաշխատեն բնականոն ռեժիմով:

«Խնդիրը կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր