211652_close_icon
views-count715 դիտում article-date 15:05 19-11-2022

Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի

Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի հասնել, որպեսզի վերականգնի ուժերը։ Այդ ճանապարհով պատերազմն իսկապես չի հաջողվի ավարտել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է  Укринформ-ը։

«Ինքնին պատերազմի դադարեցումը խաղաղություն չի երաշխավորում։ Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի՝ ուժերը վերականգնելու համար։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց նման հանգստությունը  միայն կվատթարացնի իրավիճակը»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքի կամ ինքնիշխանության զիջումների մասին ցանկացած միտք չի կարող համարվել խաղաղություն։ 

Նա հիշեցրել է Ուկրաինայի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրի մասին: «Խաղաղությունը հնարավոր է, բայց դրա գոյության համար մենք պետք է անհնարին դարձնենք ռուսական ագրեսիայի բոլոր բաղադրիչները։ Եկեք դա անենք: Թող խաղաղություն տիրի»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ նյութեր