211652_close_icon
views-count815 դիտում article-date 13:48 19-11-2022

Նյու Դելիում Արմեն Գրիգորյանը կարճատեւ զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճատեւ զրույց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց եմ ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով նոյեմբերի 18-19-ը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնվում էր Նյու Դելիում, որտեղ մասնակցում է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր