211652_close_icon
views-count787 դիտում article-date 13:22 19-11-2022

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ՌԴ-ում նոր դեսպան կնշանակի

Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից երկկողմ հարաբերությունները խզելու ցանկություն չի տեսնում և հույս ունի՝ շուտով ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, իսկ դեսպանատունը կսկսի ամբողջ թափով աշխատել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ria.ru-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Մենք կարծում ենք, որ պետք չէ ընդհատել կապը, պետք չէ խզել դիվանագիտական հարաբերությունները. դա սխալ որոշում կլիներ: Ըստ իս՝ ամերիկյան կողմը ևս չի ցանկանում խզել երկու երկրների միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ մոտ ապագայում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, և դեսպանությունը նոր թափով կսկսի աշխատել»,- նշել է նա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել էր դիվանագետ Լին Թրեյսիի թեկնածությունը: Ռուսաստանն արդեն հաստատել է նրա թեկնածությունը, մնացել է՝ այն հաստատվի ամերիկյան սենատում:

Նմանատիպ նյութեր