211652_close_icon
views-count340 դիտում article-date 12:41 19-11-2022

Բանգկոկում ԱԽՏՀ առաջնորդների հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր է ընդունվել

Բանգկոկում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի (ԱԽՏՀ) անդամ երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր է ընդունվել։ Մասնակիցների մեծ մասը «դատապարտում է Ուկրաինայի պատերազմը», բայց ընդունում է իրավիճակի «այլ կարծիքների եւ գնահատականների առկայությունը»: Այս մասին ասվում է ամփոփիչ հռչակագրում, որն ընդունվել է շաբաթ օրը ԱԽՏՀ գագաթաժողովի ավարտին, որը տեղի է ունեցել Թաիլանդի նախագահությամբ։

«ԱԽՏՀ անդամների մեծ մասը դատապարտել է Ուկրաինայի պատերազմը եւ ընդգծել, որ այն հսկայական մարդկային տառապանքներ է պատճառում եւ խորացնում է գոյություն ունեցող խնդիրները համաշխարհային տնտեսության մեջ՝ սահմանափակելով դրա աճը, մեծացնելով ինֆլյացիան, խախտելով մատակարարման շղթաները, ուժեղացնելով էներգետիկ եւ պարենային անկայունությունը եւ մեծացնելով ռիսկերը ֆինանսական կայունության համար»,- նշվում է փաստաթղթում։