211652_close_icon
views-count455 դիտում article-date 11:10 19-11-2022

Արարատ Միրզոյանն ու Մարիա Ուբակ Ֆոնտն ընդգծել են Ֆրանկոֆոնիայի հարթակի կարևորությունը

Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ։Հայտնում է ԱԳՆ-ն։

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ՝ կարևորելով այս առումով երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի հարթակի կարևորությունը երկկողմ շփումների ակտիվացման համար։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր