211652_close_icon
views-count566 դիտում article-date 22:07 18-11-2022

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։

Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունն այլ պետությունների գործընկեր ցանկացած հաստատության հետ։ Ասել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ, որը կրկնակի պատասխանատվություն է։

Պաշտպանը ներկայացրել է հաստատության մանդատը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները։

Գրիգորյանն անդրադարձել է նաև Պաշտպանի հաստատության չորս մարզային ստորաբաժանումների աշխատանքին. կարևորել է կապը մարզերում ապրող բնակիչների հետ։

Դեսպանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են ՉԺՀ-ում պետական մակարդակում երաշխավորվում ու պաշտպանվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր