211652_close_icon
views-count1045 դիտում article-date 17:12 18-11-2022

ԵՄ-ն սառեցրել է 68 միլիարդ եվրո գումարի ՌԴ ազգային ակտիվները

Եվրամիությունը սառեցրել է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները: Այդ մասին տեղեկացնում է ria.ru-ն:

Այդ փողերի մեծ մասը հայտնվել է Բելգիայում: Ըստ հոդվածում վկայակոչված Եվրահանձնաժողովի փաստաթղթի՝ 68 միլիարդ եվրոյից 50 միլիարդը բաժին է ընկնում Բելգիային: Բելգիային հաջորդում է Լյուքսեմբուրգը, որտեղ սառեցրել են 5,5 միլիարդ եվրոյի ակտիվներ: Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ ընդհանուր գումարից մոտավորապես 33,8 միլիարդ եվրոն Ռուսաստանի ազգային պահուստներն են, սակայն ստույգ գումարը հայտնի չէ:

Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Արևմուտքը խստացրել է պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ՝ սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտավորապես կեսը՝ շուրջ 300 միլիարդ դոլար:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ գործողությունները որակել է որպես գողություն՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ ԵՄ-ն դեռ 2014 թվականից հաստատում է բազմաթիվ անօրինական և չհիմնավորված որոշումներ Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների սեփականությունը սառեցնելու վերաբերյալ:

Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն քննարկում է արգելափակված ռուսաստանյան միջոցները բռնագրավելու հնարավորության և դրանք Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղղելու հարցը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դրանք բացարձակապես անօրինական գործողություններ են, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ոտնձգություն են պետական ու մասնավոր սեփականության վրա:

Նմանատիպ նյութեր