1159 դիտում
15:09 18-11-2022
ՉԺՀ դեսպանը ՄԻՊ-ին ներկայացրել է, թե ինչպես են Չինաստանում պաշտպանվում մարդու իրավունքները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։ Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։
Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունը այլ պետությունների գործընկեր ցանկացած հաստատության հետ։ Ասել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ, որը կրկնակի պատասխանատվություն է։
Պաշտպանը ներկայացրել է հաստատության մանդատը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները։
Գրիգորյանն անդրադարձել է նաև Պաշտպանի հաստատության չորս մարզային ստորաբաժանումների աշխատանքին․ կարևորել է կապը մարզերում ապրող բնակիչների հետ։
Դեսպանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են ՉԺՀ-ում պետական մակարդակում երաշխավորվում ու պաշտպանվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր
1204 դիտում
15:25 20-07-2024
Արցախի նախագահը հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում բռնահանված արցախցիների իրավունքները
1876 դիտում
19:30 23-12-2020
Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները. Արմեն Գևորգյան
Այս բաժնից
1669 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա